Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ցուցահանդես` ազատամարտիկ, արվեստագետ Գևորգ Համբարձումյանի հիշատակին

Ցուցահանդես` ազատամարտիկ, արվեստագետ Գևորգ Համբարձումյանի հիշատակին
17.10.2014 | 12:44

Հոկտեմբերի 16-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է Գևորգ և Աիդա Համբարձումյանների «Կարոտի արահետներով» խորագիրը կրող ցուցահանդեսը` նվիրված զոհված ազատամարտիկ, արվեստագետ Գևորգ Համբարձումյանի հիշատակին:

Արվեստագետ Գևորգ Համբարձումյանը հեղինակ է բազմաթիվ խաչքարերի, հուշարձան-կոթողների, գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական և մանրակերտ աշխատանքների: Նրա ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են Հայաստանում և Ռուսաստանում:
Զոհվել է 1994-ին` Արցախի Մարտակերտի շրջանում (գյուղ Կարմիրավան), տասներեք հերոս ընկերների հետ՝ անհավասար մարտում: Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» և այլ շքանշաններով ու պատվոգրերով:
Աիդա Համբարձումյանը մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում և Մակեդոնիայում: Դիզայներների միջազգային ուսանողական մրցույթի դիպլոմակիր է, ձևավորել է բազմաթիվ գրքեր և ալբոմներ: 2008-ից դիզայներների միության անդամ է:

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ